Ի՞նչու չեմ կարողանում գրանցվել ծրագրին

Изменено Thu, 01 Dec 2022 на 12:50 AM

Եթե չեք կարողանում գրանցվել ծրագրին, ապա դա կարող է լինել հետևյալ պատճառներից մեկը:


Տարբերակ Ա

Յուրաքանչյուր ծրագիր ունի գրանցման ժամկետ, և երբ գրանցման ժամկետն ավարտվում է, Ձեզ թույլ չի տալու գրանցվել այդ ծրագրին, և ծրագրի էջում կերևի այս տեսքով


Տարբերակ Բ

Յուրաքանչյուր ծրագիր ունի գրանցման սահմանված ազատ տեղեր, իսկ երբ ազատ տեղերը լրանում են ապա Ձեզ թույլ չի տալու գրանցվել այդ ծրագրին, և ծրագրի էջում կերևի այս տեսքով  


Տարբերակ Գ

ԱՐԱԼԵԶ Սկաուտական խուբը կազմակերպում է ծրագրեր որոնց համար գրանցվելը հարկավոր չէ, և մուտքը լինում է ազատ, իսկ այդ դեպքում, ծրագրի էջում գրանցվելու տարբերակ չի լինելու


Տարբերակ Դ

Սկաուտական խումբը կազմակերպում է ծրարեր որոնք ուղղված են լինում հատուկ խմբերի՝ Սկաուտ,Արենուշ, Գայլիկ, Արծվիկ և այլն, և եթե այսպիսի նամակ տեսնեք ծրագրի էջում, ապա նշանակում է որ այդ ծրագիրը Ձեզ համար նախատեսված չէ


Եթե համոզված եք որ այդ ծրագիրը Ձեզ պետք է հասանելի լինի, ապա պետք է խնդրեք խմբապետին, որ ստուգի Scout.am-ում Ձեր գրանցման կարգավիճակը, օրինակ եթե դուք Արենուշ եք և ծրագիրը արենուշների համար բայց Ձեզ ցույց չի տալիս, կարող է լինի, որ Ձեզ կայքում գրանցել են սխալ՝ օրինակ արծվիկ կամ սկաուտ, պետք է խմբապետը ստուգի ձեր գրանցումը և փոխի Ձեր խմբի անվանումը, որ Ձեզ հասանելի լինի այդ ծրագիրը: 

Статья помогла?

Отлично!

Спасибо за ваш отзыв

Извините, что не удалось помочь!

Спасибо за ваш отзыв

Расскажите, как мы можем улучшить эту статью!

Выберите хотя бы одну причину

Комментарий отправлен

Мы ценим вашу помощь и постараемся исправить статью